00:00:00

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը ստորագրել է ոչ թե Շարմազանովը, այլ Փաշինյանը

16:39, 15 փետրվար 2024 Բլոգ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Իմ պատասխանը ի Չեմբեռլենի «ժառանգ» Նիկոլին․

Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։

Ո՞վ է խախտել նույն հայտարարությունն ու հայկական զորքերը հետ քաշել Ղուբաթլուից Սյունիք։ Նիկոլը։

Ո՞վ է հանձնել Գորիս-Կապան 21 կմ-ը։ Նիկոլը։

Ո՞վ է Լաչինը  հայաթափել՝ խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նիկոլը։

Ո՞վ է հայտարարել, որ Սեւ լճի 30 տոկոսի հանար հո պատերազմ չի սկսի։ Նիկոլը։

Ո՞վ է ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը։ Նիկոլը։

Ո՞վ էր խոստանում խաղաղություն, բայց բերում է պատերազմ։ Նիկոլը։

Ո՞վ էր ասում ,ոչ մի միջանցք նոյեմբերի 9-ի 9-րդ կետում չկա։ Նիկոլը։

Ո՞վ է թռել ռուսական միջնորդությունից։ Նիկոլը։

Ո՞վ էր հրաժարվում ՀԱՊԿ ռազմատեխնիկական օժանդակությունից։ Նիկոլը։

Ո՞վ է Արեւմուտքի պասով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Նիկոլը։

Ո՞վ է լուռ հետեւել Արցախի հայաթափմանը։ Նիկոլը։

Ասել ու կասեմ. Արցախի հայաթափումն ու պատերազմի նոր վտանգը պայմանավորված է նաեւ Նիկոլի կողմից ստորագրված միջազգային պարտավորությունները չկատարելով։

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն էլ ստորագրել է ոչ թե Շարմազանովը, այլ՝ Փաշինյանը։

Ստորագրել  ու պարտավորվել իրականացնել, բայց ժուլիկի նման թռնելը  նոր ռումբ է արդեն Հայաստանի տակ։

Հ.Գ. 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն արժանապատվության ու ամեն գնով խաղաղության միջեւ ընտրեց երկրորդը, բայց ստացավ ե՛ւ պատերազմ ե՛ւ արժանապատվության կորուստ։

Նիկոլը գնաց այդ ճանապխրհով ու մեր գլխին բերել է ե՛ւ պատերազմի վտանգ, ե՛ւ արժանապատվության խայտառակ կորուստ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր