00:00:00

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

16:34, 14 փետրվար 2024 Պատահարներ

Երեկ՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում «Գյումրու» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ պարեկային ծառայության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ Շիրակավան գյուղի մոտ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Opel-ի վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

 

Պարեկները քաղաքացիների օգնությամբ տղամարդուն տեղափոխել են պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան և նրան շտապ տեղափոխել «Գյումրու» բժշկական կենտրոն։

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 63-ամյա Էդիկ Ս․-ն է։

 

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր