«Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին։
Կատարվելու են համապատասխան ստուգումներ։
Պատճառը Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ավելի վաղ նա խանութներից մեկից «Ջերմուկ» է գնել, որի օգտագործումից հետո այրվածք է ստացել։
Այժմ Վլադիկավկազում և Մոսկվայում կատարվում են լաբորատոր փորձաքննություններ։