00:00:00

ԱԳՆ–ից անհարկի շահարկում են որակում ԼՂՀ հիմնախնդիր բաժնի հեռացումը

12:44, 13 փետրվար 2024 Լեռնային Ղարաբաղ

ՀՀ ԱԳՆ-ն ջնջել է պաշտոնական կայքի՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժնի բովանդակությունը բոլոր 4 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և հայերեն։ Այդ մասին տելեգրամյան իր էջում գրել էր  քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Եթե սա տեխնիկական խնդիր չլինի, ապա Հայաստանն արդեն տեխնիկապես և պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ»,- գրել էր քաղաքագետը։  Մինչդեռ ԱԳՆ–ից պնդում են, թե  «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում: Հորդորում ենք տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից»,– ասաց խոսնակը։ Երբ նրան հերթական անգամ ուղարկեցինք «սքրին շոթ», որ նույն այդ պահին էլ համապատասխան բաժինը չկա ԱԳՆ կայքում, խոսնակն այլևս չարձագանքեց։

Ամենայն հավանականությամբ Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցը որոշել է հեռացնել ԼՂՀ բաժինը, որպեսզի խմբագրումներ իրականացնեն, հետո՝ ինչպես խոսնակն է ասում, պատշաճ ժամկետում նոր բովանդակությամբ արտացոլեն, կամ կառույցում ունեն լուրջ խնդիր՝ գոնե տեսնելու հետ կապված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր