00:00:00

Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է, հաջորդ քայլով կլինի ինքնության փոփոխությունը

11:41, 13 փետրվար 2024 Բլոգ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

 

«Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է: Հաջորդ քայլով կլինի ինքնության փոփոխությունը: Օրինակ, պետական մարմինները կդադարեն ծննդյան վկայական տալ Արարատ, Անի կամ Մոնթե անունով երեխաներին: Կամ կարգելվեն հայկակակ ազգային երգ ու պարի խմբերի գործունեությունը: Էլ պետական խորհրդանիշների մասին չեմ հիշեցնում. դրանք արդեն փոփոխման փուլում են:

 

Այս ամենի արդյունքում և եղած հայկականի փոխարեն Հայաստանը դրսից կառավարողների խմբավորումը ստեղծելու է հարկ վճարողների անդեմ միավորում, որն աստիճակաբար կենտրոնանալու է մեկ փոքր տարածքում (օրինակ` Կոտայքի մարզում)։

 

Մնացածը` կանցնի Թուրքիային կամ Ադրբեջանին։

 

Կասկածու՞մ եք ասածներիս: 2020-ի գարնանն ու ամռանն էլ էիք կասկածում, որ պատերազմ է լինելու ու Արցախը հանձնելու են:

 

2021-ին կասկածում էիք, որ թուրքերը կմտնեն Սյունիք ու Ջերմուկ: Դե իսկ էս բոլոր տարիներին կասկածում էիք, որ իրավիճակը կհասնի սրան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր