00:00:00

Ստի դետեկտոր. Հայկ Մարությանն արձագանքել է իր մասին տարածված տեսանյութին

11:15, 13 փետրվար 2024 Բլոգ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որը վերնագրել է՝ «Ստի դետեկտոր»։

 

«Նոր տեսանյութում ձեզ պատմում եմ ՔՊ-ի՝ մեր մասին տարածած նոր ստերի մասին, ինչպես նաեւ մի քիչ խոսում եմ ՔՊ-ի կողմից դեղին մամուլի ոճի մեջ պարբերաբար տարածվող դեզինֆորմացիայի բնույթի մասին»,-գրել է նա։

 

Մասնավորապես Հայկ Մարությանն անդրադարձել է տրանսպորտի թանկացման նախագծին. «Երբ ՔՊ-ն հայտարարեց տրանսպորտի թանկացման մասով անտաղանդ որոշման մասին, բնականաբար, մեր խմբակցությունը դրան շատ կոպիտ արձագանքեց, իսկ շողովուրդն ընդհանրապես մերժեց այն, ինչից հետո իրենք հետ քաշեցին այս որոշման նախագիծն ավագանու նիստից։ Եվ որպեսզի տակից դուրս գան, սկսեցին իմ մասին շատ կեղտոտ տեսանյութ տարածել, որտեղ ես, իբր, ասում եմ, որ կողմ եմ տրանսպորտի թանկացմանը»։

 

Մարությանի խոսքով՝ այն տեսանյութը, որը տարածվել է, կտրված է կոնտեքստից. «Այս հարցազրույցը ես տվել եմ իմ երդմնակալության առաջին օրը։ Եթե նայեք ամբողջական տեսանյութը, ապա կտեսնեք, որ ես այն ժամանակ ասել եմ նույնը, ինչ ասել եմ այսօր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր