00:00:00

Բերեք հրապարակավ հիմնավորումներ՝ նշելով կոնկրետ անուններ. Կոստանյանը՝ Մնացականյանին

16:39, 12 փետրվար 2024 Բլոգ

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

Հարգելի պարոն Viktor Mnatsakanyan,

 

այսօր ԱԺ-ում ձեր ելույթի ընթացքում կարծիք եք արտահայտել, թե իբր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մերձավորները հանդիպում են խոշոր կառուցապատողների հետ, որն ըստ ձեզ հանգեցնում է շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի և այլ բացասական դրսևորումների: 

 

Խնդրում եմ հրապարակավ բերել հիմնավորումներ՝ նշելով կոնկրետ անձանց անուններ և հանդիպման վայրեր: 

 

Վստահեցնում եմ, որ տվյալ տեղեկատվությունը փոխանցելուց հետո օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն բոլոր միջոցները՝ ձեր տրամադրած տեղեկատվության իսկությունը ստուգելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31