Նախ շատ ուրախ եմ, որ հայտնի թալանի գործով երկու կանայք ազատ են արձակվել: Անկեղծորեն շատ ուրախ եմ: Դատախազը փոխել է նրանց խափանման միջոցը, քանի որ, ըստ դատախազության, նրանք տվել են ցուցմունքներ և կատարվել են առերես հարցաքննություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Հիմա հիշենք Տաթևիկ Վիրաբյանի կալանքը։
Տաթևիկը հենց առաջին օրը տվել է ցուցմունք և հայտնել, որ ինչ ասում եք՝ ես եմ արել, բայց այդ արարքս հանցագործություն չի: Տաթևին երկու ամիս կալանքի տակ պահելու ամբողջ ընթացքում որևէ քննչական գործողություն քննիչը չի կատարել:
Վեց կին պատգամավորներ երաշխավորությամբ դիմեցին, որպեսզի ազատ արձակվի, սակայն Տաթևը մինչև վերջին ժամը պահվեց բանտում և միայն դատարանի որոշմամբ, երկու ամիս հետո, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը:
Սա է քաղաքական հետապնդումը: Սա է ապացույցը, որ Տաթևը հենց քաղբանտարկյալ է: Հիշեցնեմ, որ Տաթևը որևէ թալանի մեջ երբեք չի մեղադրվել»,-գրել է նա։