Երեկ՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գրիգոր Դ․-ն իր վարած Nissan մակինշի ավտոմեքենայով Աերացիա 2/8 հասցեի մոտ բախվել է քարե պատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մարգարյանն ու Նվեր Մուրադյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանպարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Ավետիք Թովմասյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։