Փետրվարի 10-ին՝ 9:40-ի սահմաններում, ճգնաժամային ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում՝ պահեստային տարածքում, հրդեհ է, լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, և այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում. «Տուժածներ, նախնական տվյալներով չկան, 1 հրշեջ և 1 քաղաքացի ծխահարվել են, առաջին բուժօգնություն է ցույց տրվել: Պահեստային տարածք է, ամեն տեսակի ապրանք էլ կա՝ սննդամթերք, շինարարական ապրանք: Համացանցում լուրեր էին տարածվել, որ պայթյուն է եղել, այս պահի դրությամբ, նախնական վարկածով, պայթյուն չի եղել, այլ հրդեհ է բռնկվել»: