00:00:00

Զինված հարձակում՝ Արթիկում. հնչել են կրակոցներ, հափշտակել են 85 հազար դոլարի զարդեր. կա վիրավոր

15:15, 09 փետրվար 2024 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 9-ին, դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հարություն Ադամյանը:

Տուժողը՝ Արթիկի բնակիչ Մ. Մելիքյանը, ով եղել է իր կնոջ և որդու հետ, Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8-րդ հասցեում են եղել, երբ նրանց է մոտեցել Opel Astra մակնիշի ավտոմեքենա, որտեղից իջել են 4 դիմակավորված անձնինք, և ներկայացել, որ իրենք ուժային կառույցի աշխատակից են և իրենց հետ պետք է գան բաժին: Ապա ատրճանակ են պահել նրանց վրա և նրանց մոտից հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր:

Այդ զարդերը տուժողները պետք է այսօր հանձնեին գրավատուն: Այդպես էին ասում դեպքի վայրում հավաքված տուժածների հարազատների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, այնուհետև 2 դիմակավորվածները բռնի ուժով նրանց նստեցրել են ավտոմեքենա և քշել դեպի Արթիկ քաղաքի մեկ այլ ուղղությամբ, որտեղ էլ շարունակել են ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցնել տուժածներին, ապա այն շարունակել են ավտոմեքենայից դուրս, որի ժամանակ դիմակավորվածներից մեկը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոց է արձակել:

Որոշ ժամանակ անց Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Մ.-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8 հասցեի մոտ՝ հրազենի կոթով գլխին հարված ստանալու պատճառով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր