Երեկ՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Գնդեվազ-Կեչուտ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Միհրան Սիրեկանյանի ու գումարտակի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Կարապետ Օհանյանն ու կրտսեր պարեկ Հայկ Ղամբարյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։