00:00:00

ՔՊ–ական 64 պատգամավոր միացել է ստորագրահավաքին․ ովքեր են չմիացողներն ու ինչ պատճառներով

18:55, 06 փետրվար 2024 Քաղաքականություն

ՔՊ-ն կմիջնորդի, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին ու գործով մյուս կալանավորվածներին՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանին, ինչպես նաև ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանին ազատ արձակեն: Irakanum.am–ի այս տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել էր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Կային հանրային որոշակի ազդակներ, բայց հատկապես հաշվի է առնվել, որ կան մեղմացուցիչ պարագաներ, կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով և, ըստ էության, քննարկել ենք երեկ խմբակցության նիստում և դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելու»,-ասել էր  նա՝ նշելով, որ այսօր կներկայացնեն կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությունը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ ՔՊ խմբակցության 64 պատգամավոր միացել է ստորագրահավաքին։ Ինչպես հայտնի է «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանում ունի 71 պատգամավոր։ Մենք տեղեկացանք, որ պատգամավորներից մի քանիսը վատառողջ են և ֆիզիկապես ԱԺ գալ ու ստորագրել չեն կարողացել, ևս երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ, այդ իսկ պատճառով չեն միացել ստորագրահավաքին։ Կալանավորված անձանց խափանման միջոցը փոխելու երաշխավորության հարցում ըստ էության ՔՊ–ն միասնական դիրքորոշում հայտնեց, այդ կերպ հերքելով տեղեկությունները թե որոշները լարված հարաբերությունների մեջ են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Հիշեցնենք, որ Անի Գևորգյանը ձերբակալվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում սկսված ձերբակալություններին հաջորդած վարույթի շրջանակում: Նշենք, որ գործով ավելի վաղ կալանավորվել էին «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր