ՔՊ-ն կմիջնորդի, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին ու գործով մյուս կալանավորվածներին՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանին, ինչպես նաև ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանին ազատ արձակեն. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Կային հանրային որոշակի ազդակներ, բայց հատկապես հաշվի է առնվել, որ կան մեղմացուցիչ պարագաներ, կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով և, ըստ էության, քննարկել ենք երեկ խմբակցության նիստում և դրական ենք տրամադրված միջնորդություն ներկայացնելու»,-ասաց նա՝ նշելով, որ այսօր կներկայացնեն կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Անի Գևորգյանը ձերբակալվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում սկսված ձերբակալություններին հաջորդած վարույթի շրջանակում: Նշենք, որ գործով ավելի վաղ կալանավորվել էին «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը։
Հիշեցնենք, որ այս մասին երեկ գրել էր Irakanum.am-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։