00:00:00

ՔՊ–ական պատգամավորները ստորագրահավաք կիրականացնեն ի պաշտպանություն կալանավորված կանանց

22:54, 05 փետրվար 2024 Քաղաքականություն

Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով անցած շաբաթ ազատազրկվեցին նախարարության աշխատակիցներ ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Հատկապես վերջինիս կալանավորումը որոշ շրջանակներ պայմանավորեցին Սիմոնյան– Փաշինյան հարաբերությունների վատթարացմամբ։ Սկանդալային ձերբակալումից հետո իշխանության ներկայացուցիչները հրապարակավ չեն խոսում կատարվածի մասին, առավել ևս խուսափում են տեղի ունեցած իրավական զարգացումներին քաղաքական գնահատական հնչեցնել։ Ինքը՝ Ալեն Սիմոնյանը ևս չի անդրադարձել եղբոր կնոջը կալանավորելու հանգամանքին, միայն ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրել է վերջիններիս հետ լուսանկար։

Ինչպես հայտնի է վաղը մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան, որին նախորդել է ԱԺ խորհրդի նիստը, որին հաջորդել է արդեն ՔՊ խմբակցության նիստը։  Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով խորհրդի նիստին մեկնարկող քառօրյայում ներառված հարցերից բացի անդրադարձ կատարվել է նաև նախորդ շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալություններին։ ՔՊ–ականները միաձայն աջակցություն են հայտնել Ալեն Սիմոնյանին։ Մամուլում տեղեկություններ կան, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Սիմոնյանի հետ մեղմ ասած բարի դրացիական հարաբերություններ չունեն, բայց անգամ նրանք են հայտարարել, որ մանկահասակ երեխաներ ունեցող կանանց կալանավորումն անթույլատրելի է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ՔՊ խմբակցության պատգամավորները որոշել են իրականացնել ստորագրահավաք ի աջակցություն Անի Գևորգյանի և կալանավորված մյուս կնոջ, ով ևս անչափահաս երեխաների մայր է։ Այս գործով անցնում է նաև Էկոնոմիկայի արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։ Նա ևս ձերբակալվել էր, բայց դատարանը նրան տնային կալանքի  է ենթարկել։

Նշենք, որ Անի Գևորգյանի փաստաբանն արդեն իսկ հայտարարել է, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր