Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 19։40-ի սահմաններում Honda Accord մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը վարորդն է եղել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։