Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն, որոնցից մեկը հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։