00:00:00

Մեղրիում հրկիզել են Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատարի մեքենան

21:33, 30 հունվար 2024 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-1 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքում՝ Մ. Օհանջանյան փողոցում, ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan-ը։ 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար հրդեհվել է, այլ այն հրկիզել են, իսկ մեքենան պատկանում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Անդրանիկ Աղաթելյանին, և կա վարկած, որ ավտոմեքենայի հրկիզման պատճառը կապ ունի նրա աշխատանքի գործունեության հետ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր