Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ արագաչափի մոտ, բախվել են 24-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած «ՎԱԶ 2114» մակնիշի և 39-ամյա Գարիկ Անտոնյանի վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։