Հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանիանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։