Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջված վիճակում ՀՀ ՆԳՆ փրկարարները հայտնաբերել են «Գազել» մակնիշի Գավառ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը: Պարզվել է, որ «Գազելն» ինքնավթարվել է, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է «Հրապարակ»-ը։
Նախնական տվյալներով՝ «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, փրկարարները կանչի վայր հասնելով՝ արձանագրել են 3 տուժած, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Մյուս հավանական տուժածների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։