00:00:00

Խարբերդում կոտրել են բնակչի տան ապակին ու տունը հրկիզել. մանրամասներ

23:16, 18 հունվար 2024 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, ուր Խարբերդ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկը հրկիզել են:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանության Արարատի մարզային վարչությունից փոխանցել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից ահազանգը փոխանցվել է Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջակոտ և թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղից ժամանել են հրշեջ-փրկարարները, ովքեր նշված փողոցի թիվ 85/4 տանն առաջացած կրակի տարածումը նախ կարողացել են կանխել, ապա մարել այն, և եթե հրշեջները օպերատիվ չգործեին, տունն ամբողջությամբ վերածվելու էր մոխրակույտի:

Այրվել է խոհանոցի սառնարանը, պահարանը և որոշ գույք:

Տեղում պարզվել է, որ տունը ոչ թե անզգուշությամբ է այրվել, այլ միտումնավոր հրկիզել են, ժամերի ընթացքում կարողացել են հայտնաբերել նրան, ով Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Դ.-ն է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր