Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել . կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են: Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից:
Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը , դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք է փրկեն իրենց մոր կյանքը: Բուժօգնության խմբի անդամներից մեկը վերջիններիս համոզել է սենյակից դուրս գալ' մեքենայում եղած հատուկ բժշկական սարքավորումը վերև բարձրացնելու պատրվակով, հենց այդ ընթացքում էլ նա ահազանգել է ոստիկանություն, որոնց էլ հաջողվել է կանխել միջադեպի հնարավոր ողբերգական ավարտը:
Հավելեմ, որ բժիշկերին հաջողվել է կայունացնել օգնության կարիք ունեցող քաղաքացու վիճակը,. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։