00:00:00

Հերթական դեպքը՝ Գավառում․ մանկատան սաները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 16-ամյա աղջկան

13:05, 14 հունվար 2024 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 3-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Գավառի մանկատանը։

Երեկ՝ հունվարի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունվարի 3-ին Գավառի մանկատանը վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մանկատան սաներից մեկին պատճառել է ֆիզիկական ցավ։

Մանկատուն են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խմբերը, որտեղ, մանկատան հոգեբանի և դաստիարակի ներկայությամբ, մանկատան 16-ամյա աղջիկ սանը հայտնել է, որ այդ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում մանկատանը կենցաղային հարցերի շուրջ իր հետ վիճաբանել են մանկատան 17-ամյա, 15-ամյա և երկու 16-ամյա աղջիկներ, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր