Այսօր՝ հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Զովունի գյուղի գլխավոր փողոցում՝ հետիոտնի համար նախատեսված անցման հատվածում, վարերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Նշված կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայիք մարզի գումարտակ, որտեղից ժամանել է գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։