Հունվարի 7-ին, ժամը 15։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարների և Ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Ա․ Ա․, ծնված 1978 թ․) ինքնասպանության փորձը։
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Քաղաքացին տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։