00:00:00

Լույս շիրիմներիդ և խաղաղություն հոգիներիդ, տղերք …

10:20, 07 հունվար 2024 Հասարակություն

Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օրն է։ Այդ կապակցությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են պարտության,երբ նժարի վրա Ազգի հավիտենականոպթյունն է։

Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։

Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց:

Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:

Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը:

Սրանք Արցախն են հանձնել ու հայաթափել,  իսկ հիմա էլ զբաղված են Հայաստանի ադրբեջանացմամբ։

Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում:

Բայց սա էլ կանցնի, համոզված եմ:

Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք:

Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր