00:00:00

Վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ. Հայկ Մարության

19:21, 06 հունվար 2024 Հասարակություն

Անգամ սովետական կարգերը չեն կարողացել սասանել մեր Եկեղեցու հիմքերը, ու վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։

Լուսանկարում Վազգեն Ա Վեհափառի թիկունքում կանգնած հոգեւորականը պապս է՝ Նոր Նախիջեւանի թեմի ծխական հովիվ Գարեգին քահանա Խերխերյանը։ Նա անցել է պատերազմով, հրաշքով փրկվել է մահից, ապա՝ հալածանքների է ենթարկվել ստալինյան կառավարության կողմից։ Սակայն ոչ մի դժվարություն չկոտրեց նրա հավատքը և նվիրվածությունը ազգին ու Առաքելական սուրբ եկեղեցուն։

Անգամ սովետական կարգերը չեն կարողացել սասանել մեր Եկեղեցու հիմքերը, ու վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ։ Որովհետեւ նրա թիկունքին հավերժական Հայաստանն է կանգնած ու հայ ժողովուրդը՝ անկախ քաղաքական փոփոխություններից։

Ողջախոհություն եւ ամուր կամք եմ մաղթում բոլորիս այս նոր տարում»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր