00:00:00

Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաներին միասնության կոչ է արել և ցավակցել Իրանին

17:07, 06 հունվար 2024 Աշխարհ

 Աստվածհայտնության տոնի առթիվ Հռոմի Ֆրանցիսկոս պապը քրիստոնյաների միասնության և խաղաղության համար միասնական աղոթքի կոչ է արել:

Հիշելով Երուսաղեմում Պողոս 6-րդ պապի՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Աթենագորասի հետ հանդիպման 60-ամյակը՝ Ֆրանցիսկոս պապն ասել է. «Եկեք սովորենք երկու փառահեղ եկեղեցիների հանդիպումից, շարունակենք դեպի քրիստոնյաների միասնությունը տանող ընդհանուր ճանապարհը՝ աղոթելով, աշխատելով և ձեռք ձեռքի քայլելով: Եկեք միասին աղոթենք  հանուն Պաղեստինում, Իսրայելում, Ուկրաինայում խաղաղության: Չափազանց շատ են մահերն ու ավերածությունները»:

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին Հռոմի Պապն ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված տոնական պատարագից հետո:

Նա նաև կարեկցանք է հայտնել Իրանի ժողովրդին Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ «Ես իմ հոգևոր մտերմությունն եմ հայտնում Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության բազմաթիվ զոհերի հարազատներին, բոլոր տուժածներին»,- ընդգծել է Հռոմի Պապը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր