00:00:00

Հունվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով որոշ հասցեներում հոսանք չի լինի

11:07, 06 հունվար 2024 Հասարակություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

 

Երևան քաղաքի՝

 

11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք 9-16 մուտքեր,

 

11:00-17:00 Ա.Խաչատրյան փ. 24/1-26/3 շենքեր, Ադոնցի փ. 5-9 շենքեր, Տալբուխինի փ. 1, 2 շենքեր և 77 դպրոց,

 

Արարատի մարզ՝

 

10:30-12:30 Ոստան գյուղ մասնակի,

 

Վայոց Ձորի մարզ՝

 

11:00-15:00 Արենի և Խաչիկ գյուղեր:

 

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր