00:00:00

Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում և Քաջարան քաղաքում տեղում է ձյուն

21:49, 05 հունվար 2024 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
 
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
 
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
 
Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ապարանի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում և Քաջարան քաղաքում տեղում է ձյուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր