Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ Անթիլիասի Մայրավանքում կմատուցվի Ճրագալույցի Սբ․ Պատարագ։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․
«Ուրբաթ, 5 Յունուար 2024-ին, Անթիլիասի Մայարվանքին մէջ պիտի մատուցուի Ճրագալոյցի Ս. Պատարագ՝ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնին առիթով։
Ապա, Վեհարանին մէջ, Վեհափառ Հայրապետին ձեռամբ պիտի կատարուի տնօրհնէք»,- ասվում է հաղորդագրության մեջ։