00:00:00

Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած

11:40, 05 հունվար 2024 Իրավական

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21-ը համարվում է անհետ կորած, կա 3 չնույնականացված դի։ 

«Սա վկայում է այն մասին, որ ոչ բոլորն են դիմել գենետիկական փորձաքննության համար նմուշ հանձնելու»,-«Լուրերին» հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Նրա փոխանցմամբ՝ 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Հարցին՝ պարզվե՞լ են պայթյունի հանգամանքները, պատճառները, Քյարամյանը նշել է․

«Այս վարույթը քննում ենք այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից, որովհետև մարդիկ հարյուրներով, հազարներով, առանց մեկը մյուսին հերթ տալու, գնացել, վառելիք են փորձել ձեռք բերել․ սա վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել։

Քյարամյանը նաև նշել է, թե ՊԲ-ն պահեստը հանձնել է Արցախի իշխանություններին, զոհերի թվում կան նաև ոստիկանության սպաներ։

ՔԿ նախագահի խոսքով՝ պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր