Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական, այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Գեւորգ Բաղդասարյանը գլխավոր դատախազի տեղակալն էր։ Նրա եւ Աննա Վարդապետյանի հարաբերությունները հարթ չէին, եւ Վարդապետյանին հաջողվեց ազատվել Բաղդասարյանից։