Հունվարի 1-ին, ժամը 19։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի կամրջի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1993 թ․) և «Audi» (վարորդ՝ Վ. Թ., ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Կ.-ն (ծնված 1996 թ․) և Ս. Գ.-ն (ծնված 1997 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: