00:00:00

Ողբերգական դեպք՝ Գյումրիում. Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը փլուզվել է, փլատակում հայտնաբերվել է տղամարդու դի

12:49, 29 դեկտեմբեր 2023 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ մուշ 2 10/5 հասցեում, Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը փլուզվել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը 68-ամյա Նավասարդ Մ.-ն էր, ով այդ պահին պարսպի կողքով անցնելիս է եղել, երբ մոտ 25 մ երկարությամբ ու 2 մ լայնությամբ պատը փլուզվել է նրա վրա: 

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում հավանաբար կնախաձեռնվի քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է, թե ում կողմից է կառուցված «մահաբեր» քարե պարիսպը: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր