ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել երկրներին համախմբվել և վերականգնել վստահությունը 2024 թվականին։
Գուտերեշի խոսքով՝ 2023 թվականը հսկայական տառապանքների, բռնության և կլիմայական քաոսի տարի էր․
«Մարդկությունը տառապում է։ Մեր մոլորակը վտանգված է: Պատերազմներն ավելի ու ավելի շատ են, և դրանք ավելի ու ավելի դաժան են: Դրանով վստահությունը սպառվում է: Մենք պետք է համախմբվենք, որպեսզի հաղթահարենք տարաձայնությունները և գտնենք ընդհանուր լուծումներ», - ասել է նա՝ կազմակերպության YouTube-ալիքում հրապարակված ամանորյա տեսաուղերձում: