00:00:00

Տանիքներն ու ծառերը քամու հետևանքով ընկել են ճանապարհի երթևեկելի հատված. երթևեկությունը փակ է

09:15, 29 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Դեկտեմբերի 28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Տաշիր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան և Ստեփանավան-Ուռուտ ավտոճանապարհներին տանիքներ են վնասվել, ծառեր են կոտրվել և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարները իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառերը մասնատման և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր