00:00:00

Կձևավորվի Ոստիկանության գվարդիան. մեկնարկել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքները

12:21, 28 դեկտեմբեր 2023 Հասարակություն

ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում 2023 թվականին իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ։

ԵԽ կողմից ներգրավված փորձագետների մասնակցությամբ մշակվել և ՆԳ նախարարի կողմից հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, ինչին հաջորդել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ նախապատրաստելը։

Նախագծերի փաթեթը առաձին հանդիպումներով քննարկվել է օրենսդիր մարմնի, պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Նախագծի համաձայն՝ Ոստիկանության գվարդիան հանդիսանալու է զուտ ոստիկանական ստորաբաժանում, ինչը նշանակում է, որ դրա հենասյուներից մեկը՝ Ոստիկանության զորքերը, դուրս է բերվելու «Այլ զորքերի» կազմից, և որի վրա այլևս չեն տարածվելու Զինված ուժերի կանոնագրքերը և այլ ռազմաիրավական ակտերը: Այդուհանդերձ, նոր ծառայությունը շարունակելու է մնալ ՀՀ համապարփակ անվտանգության ներքին կարևոր բաղադրիչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր