00:00:00

Վնասակար ենք համարում ՀՀ տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության թեմայի մասին մտորումները. Լավրով

07:48, 28 դեկտեմբեր 2023 Քաղաքականություն

ՌԴ ռազմաբազան Հայաստանում է պայմանագրի համաձայն, մտածել հանրապետության տարածքում դրա նպատակահարմարության մասին՝ վնասակար է, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Վնասակար ենք համարում ՀՀ տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության թեմայի մասին մտորումները։ Դրա տեղակայման մասին պայմանագիրը ստորագրվել է 1995 թվականի մարտի 16-ին` նախևառաջ հիմնվելով ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելու` մեր պետությունների ընդհանուր խնդրի վրա», - նշել է նա։

Լավրովը նշել է, որ ՌԴ զինվորականներն այսօր տարածաշրջանում խաղաղությունն ապահովող առանցքային տարրն են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր