Դեկտեմբերի 24-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 77 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Արմեն Ռաֆյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արմեն Առաքելյանի վարած BMW մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Ռադիկ Ասատրյանի վարած Opel մակնիշի մեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո ՎԱԶ 2107-ը վրաերթի է ենթարկել BMW-ի վարորդին, ինչի հետևանքով BMW-ի վարորդն ու Opel-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Տաթևիկ Ապրեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթար-վրաերթի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, իսկ տեղի ճանշինը, եթե ժամանակին աշխատանքներ կատարեր՝ ճանապարհը ձյան շերտից ու մերկասառույցից մաքրելու ուղղությամբ, ապա վթար-վրաերթը տեղի չէր ունենա: