00:00:00

Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է ճանաչել ադրբեջանցի երկու դիվանագետների

22:07, 27 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակիցներ անցկանկալի անձ են հայտարարվել՝ ի պատասխան Բաքվի կողմից ֆրանսիացի դիվանագետների դեմ համանման քայլի, հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։

«Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմի երկու ներկայացուցիչներին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ Ադրբեջանի որոշումը և կտրականապես հերքում է այն պնդումները, որոնցով Ադրբեջանը հիմնավորել է իր այդ որոշումը։ Որպես պատասխան միջոց՝ Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի»,- նշված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր