ՌԴ Իրկուտսկի մարզում 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Բայկալի մասնաճյուղը։
Շտաբի տվյալներով՝ Իրկուտսկի մարզի Ուստ-Կուտում ինտենսիվությունը կազմել է 4 բալ, իսկ Իրկուտսկում՝ 2 բալ։
«Ենթակառուցվածքային կառույցներն աշխատում են բնականոն հունով, ավերածություններ չկան»,- ասվում է ՌԴ ԱԻՆ հաղորդագրության մեջ։