00:00:00

Երևանին փորձում են ներքաշել վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ ԱԳՆ

14:10, 27 դեկտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

2023 թվականը հեշտ չէր Հայաստանի և հայ ժողովրդի համար, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք տեսնում ենք արտաքին ուժերի փորձեր՝ Երևանը ներքաշելու ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակ անտարբեր հայ բնակչության, Հայաստանի ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Նրանք օգտագործում են հայ ժողովրդի զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը բացառապես սեփական շահերի համար»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝  Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։

«Սա, իսկապես, չափազանց կարևոր է մեզ համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա», - ասել է դիվանագետը։

Նա նշել է նաև, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու նախադրյալներ կան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր