Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 21–ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Հայաստանի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնատար անձինք և շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցիչներ, այդ թվում` ղեկավարների։
Մեզ հասած տեղեկության համաձայն Գարեգին Խաչատրյանի ղեկավարած կառույցի աշխատակիցները խոշոր չափի կաշառք են պահանջել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներից, ինչի պատճառով էլ և կաշառք պահանջող և տվող անձինք ձերբակալվել են։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեսչական մարմնի հինգ աշխատակցի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, ինչը դատարանի կողմից բավարարվել է։ Քրեական գործով անցնող մնացած անձինք ազատ են արձակվել, խափանման միջոցը՝ երկրից բացայալելու արգելքն է։ Հակակոռուցպիոն կոմիտեից ձերբակալված և արդեն կալանավորված անձանց վերաբերյալ տեղեկություններ չհայտնեցին։
Irakanum.am