Այսօր՝ դեկտեմբերի 26--ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիր հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են Toyota 4Runner և ՎԱԶ-21215 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ս. Սեդրակյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի որոշմամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածք։