Դետեմբերի 26-ին՝ ժամը 08։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բքի պատճառով արգելափակվել է և առաջացրել խցանում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ խցանվել է մոտ 150 ավտոմեքենա․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։
Փրկարարները ՃՇՇ և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են խցանված ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներ։ Բնականոն երթևեկությունը կանոնակարգվել է։