00:00:00

Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը․ Պեսկով

19:31, 26 դեկտեմբեր 2023 Աշխարհ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ի՞նչ հակամարտող կողմեր, նրանք հայտարարում են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու խաղաղության բանակցությունները, հասնելու մեկ փաստաթղթի, խաղաղության պայմանագրին, ռիսկային ոչինչ չկա»,- ասել է նա Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ռիսկային է երկրների ղեկավարներին հրավիրել Սանկտ Պետերբուրգ։

Ռուսաստանի ղեկավարը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հրավիրել է գործընկերներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր