Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք՝ Խորեն Գրիգորյան այս պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մայիսից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը նոյեմբերի սկզբին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով համառորեն շրջանառվող տեղեկություններին, թե ինքը և վարչության մի շարք պաշտոնյաներ ազատման դիմումներ են գրել:
Գրիգորյանը տեղեկացրել էր, որ շարունակելու է պաշտոնավարել՝ որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչություն պետի պաշտոնակատար՝ ընդգծելով, որ լինելու է քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողքին այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կա:
Միևնույն ժամանակ, նա նկատել էր, որ, իհարկե, կգա մի պահ, որ աշխատանքից կազատվի կամ այլ աշխատանքի կանցնի: