00:00:00

ԲԸՏՄ-ն Շիրակում կասեցրել է տուֆի հանքի շահագործումը

15:45, 26 դեկտեմբեր 2023 Հասարակություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գործող տուֆի արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «Վարդան աղբյուր» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են խախտումներ։

Ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության՝ խախտելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները։

ԲԸՏՄ Շիրակի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց ՍԹԱ թույլտվության ընդերքշահագործում և վերամշակում իրականացնելու համար, «Վարդան աղբյուր» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր